NATIONAL ACADEMY OF SCIENCES REPUBLIC OF ARMENIA
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
THE COUNTRIES AND PEOPLES OF
THE NEAR AND MIDDLE EAST
Journal
ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ
ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ
ժողովածու

Հեղինակներին

«ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ»

ժողովածու

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում 1960 թ.-ից:  Ժողովածուն ընդգրկում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հին և միջին դարերի, նոր և նորագույն ժամանակների պատմության, ինչպես նաև աղբյուրագիտության և բանասիրության հարցերի վերաբերյալ հետազո­տու­թյուն­ներ: Զգալի տեղ է հատկացված նաև տարածաշրջանի քաղաքական զար­գա­ցումների, միջազգային հարաբերությունների և այլ հիմնախնդիրների լուսա­բանությանը: Ժողովածուում հրատարակվում են նաև աշխատություններ նվիրված Մերձավոր Արևելքի և Եվրասիայի այլ տարածաշրջանների միջև հարաբերություններին:

Ժողովածուի հոդվածները հրատարակվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ եվրոպական լեզուներով:

Ժողովածուն լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Հոդվածները հարկավոր է ներկայացնել տվյալ տարվա առաջին համարի համար՝ մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ երկրորդ համարի համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Ժողովածուին հոդվածներ կարող են ներկայացնել միայն գիտական աստիճան ունեցող հետազոտողները (գիտական աստիճան չունեցողները՝ միայն խմբագրության որոշմամբ):

Ժողովածուի պաշտոնական կայքէջը՝ http://www.orientcpnme.am, էլեկտրոնային հասցեն՝ journal@orient.sci.am

Հոդվածներին ներկայացվող պահանջներ

Հարկավոր է որպեսզի հեղինակները իրենց հոդվածները համապատասխանեցնեն «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» ժողովածուի ոճային հետևյալ պահանջներին` 

 Հոդվածի ծավալը պետք է լինի մինչև 15 էջ՝ ներառյալ նաև ամփոփումները և գրականությունը (ավելի մեծ ծավալը՝ խմբագրության որոշմամբ):

  1. Հոդվածի շարվածքը ներկայացնել և՛ էլեկտրոնային (Word - doc, docx), և՛ թղթային տարբերակներով (Երևանից դուրս, կամ արտասահմանից ուղարկվող հոդվածները՝ միայն էլեկտրոնային տարբերակով, ժողովածուի էլեկտրոնային հասցեին՝ journal@orient.sci.am) (շարվածքը՝ 12 տառաչափ, 1.5 միջտողային բացվածք, 3500 բառից ոչ ավել):
  2. Հայերեն տեքստերը ներկայացնել GHEA Grapalat տառատեսակով, այլ լեզուներով՝ Times New Roman (նույն սկզբունքով նաև ծանոթագրություններում և գրականության ցանկում):
  3. Հոդվածի վերնագիրը և հեղինակի անուն և ազգանունը պետք է լինի մեծատառերով:
  4. Հոդվածի տեքստից առաջ, բանալի բառերից հետո տալ նաև հոդվածի բովանդակության վերաբերյալ համառոտ շարադրանք (այն պետք է ներկայացվի այն լեզվով, որ լեզվով ներկայացվում է հոդվածը, շարվածքը՝ 12 տառաչափ, միջտողային բացվածքը՝ 1, 250 բառից ոչ ավելի: Հայերեն տեքստերը ներկայացնել GHEA Grapalat տառատեսակով, այլ լեզուներով՝ Times New Roman):
  5. Հեղինակը ներկայացնում է նաև իր հոդվածի անգլերեն և ռուսերեն վերնագիրը և իր անունը և ազգանունը այդ լեզուներով (եթե հոդվածի տեքստը հայերեն է, եթե անգլերեն կամ եվրոպական այլ լեզուներով՝ համապատասխանաբար՝ հայերեն և ռուսերեն, եթե ռուսերեն՝ հայերեն և անգլերեն):
  6. Հոդվածներին կից ներկայացնել նաև հայերեն և անգլերեն 10 Բանալի բառեր (Keywords; Ключевые слова):
  7. Եթե հոդվածում կան հապավումներ, ապա հոդվածի վերջում՝ Գրականությունից հետո տալ նաև հապավումները՝ բացված վիճակում:

 Ծանոթագրությունները տալ ներկայացվող հոդվածի ամեն էջի տողատակում (Footnote):

  1. Ծանոթագրությունները տալ ըստ հղված աշխատության լեզվի:
  2. Ծանոթագրությունների միջտողային հեռավորությունը՝ 1, տառատեսակը՝ հայերենի դեպքում՝ GHEA Grapalat տառատեսակով, այլ լեզուներով՝ Times New Roman, տառաչափը՝ 10:
  3. Ծանոթագրությունների մեջ նշված հեղինակների ազգանունները ընդգծել թավ (Bold), նմանապես նաև հոդվածի վերջում տրվող գրականությունում:
  4. Ծանոթագրությունները (հոդվածներ, գրքեր, զեկուցում) տալ հետևյալ կերպ՝

Պողոսյան 2019, 36:

Poghosyan 2019: 36.

Погосян 2019: 36.

  1. Ծանոթագրություններում ներկայացվող համացանցային հոդվածները և կայքերը տալ հետևյալ կերպ՝

Պողոսյան Պ., Վերնագիրը, ամսաթիվը, էլեկտրոնային հասցեն:

  1. Ծանոթագրություններում ներկայացվող հոդվածներ օրաթերթերից՝

Պողոսյան «Օրաթերթի անունը չակերտների մեջ», օրաթերթի ամսաթիվը և համարը:

  1. Եթե ծանոթագրություններում տրվում է նույն ազգանունը կրող երկու անձ՝ հարկավոր է նշել նաև (այդ դեպքում միայն) անվան առաջին տառը՝

Պողոսյան Պ. 2019, 36:

Պողոսյան Կ. 2019, 115:

  1. Եթե ծանոթագրությունում նույն հեղինակը նույն տարում հրատարակել է երկու կամ ավելի աշխատություններ և դրանք հղվում են ներկայացվող հոդվածում՝ հարկավոր է ներկայացնել հետևյալ կերպ՝

Պողոսյան 2019ա, 36:

Պողոսյան 2019բ, 76:

Poghosyan 2019a: 36.

Poghosyan 2019b: 76.

  1. Ծանոթագրություններում եթե նույն հեղինակի նույն հղումն է կրկնվում իրար ետևից հարկավոր է հայերենի դեպքում տալ այսպես՝

Նույն տեղում: Անգլերեն և այլ եվրոպական լեզուներով տրվող ծանոթագրությունների դեպքում՝ Ibid., ռուսերենի դեպքում՝ Там же.

  1. Հոդվածում ներկայացվող նկար, քարտեզ և աղյուսակ

Հոդվածում նկարներ, աղյուսակներ և քարտեզներ ընդգրկելու դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi): Հոդվածում նկարները, աղյուսակները և քարտեզները հարկավոր է համարակալել և վերնագրել:

 Հոդվածի վերջում ներկայացնել նաև ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (անգլերենի դեպքում՝ BIBLIOGRAPHY, ռուսերենի՝ ЛИТЕРАТУРА (տալ մեծատառերով, թավ (Bold):

  1. Գրականության ցանկը ներկայացնել այբբենական կարգով: Օգտագործված գրականությունը ներկայացնել հետևյալ հաջորդականությամբ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ այլ եվրոպական լեզուներով:
  2. Գրականության ցանկում աշխատությունը (գիրք, հոդված) նշել ամբողջական՝

Պողոսյան Պ. 2019, հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:

  1. Գրականության ցանկում ներկայացվող անտիպ ատենախոսությունը ներկայացվում է հետևյալ կերպ՝

Պողոսյան Պ. 2019, Վերնագիրը (անտիպ թեկնածուական ատենախոսություն, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ): Գրքի դեպքում նշել նաև հրատարակչատունը;

  1. Գրականության ցանկում ներկայացվող համացանցային հոդվածների և կայքերի հասցեները պետք է նշվեն ամբողջությամբ և հնարավորության դեպքում նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:
  2. Գրականության ցանկում ներկայացվող հոդվածներ օրաթերթերից, ամսագրերից՝

Պողոսյան Պ., Վերնագիրը, «Օրաթերթի անունը չակերտների մեջ», օրաթերթի ամսաթիվը և համարը:

  1. Գրականության ցանկում ներկայացվող գիտաժողովի տպագրված թեզիս կամ հոդված՝

Պողոսյան 2019, զեկուցման կամ թեզիսի վերնագիրը, Գիտաժողովի վերնագիրը, անցկացման վայրը և ամսաթիվը:

  • Գրականության ցանկում եթե նույն հեղինակը ներկայացված է մի քանի աշխատություններով, ապա հարկավոր է այդ աշխատությունները ներկայացնել ըստ տպագրման տարիների հաջորդականության:

 Եթե հոդվածը ներկայացվում է հայերեն՝ հարկավոր է Գրականությունից հետո տալ նաև անգլերեն ամփոփում (200 բառից ոչ ավելի) /հարկավոր չէ գրել ամփոփում բառը/: Անգլերեն կամ եվրոպական այլ լեզվով ներկայացված հոդվածի դեպքում՝ հայերեն ամփոփում: Ռուսերենի դեպքում՝ հայերեն և անգլերեն ամփոփումներ:

Ամփոփումները պետք է հանդիսանան տեքստի սեղմ բովանդակությունը: Հայերեն ամփոփման տառաչափը 12, միջտողային հեռավորությունը՝ 1, GHEA Grapalat տառատեսակով: Անգլերեն, ռուսերեն ամփոփումների դեպքում Times New Roman տառատեսակով: Ամփոփումների տեքստից առաջ պետք է մեծատառերով գրել հոդվածի վերնագիրը (կենտրոնում): Յուրաքանչյուր ամփոփման տեքստից առաջ գրվում են համապատասխան լեզվով Բանալի բառեր (Keywords, Ключевые слова): Բոլոր լեզուներով տրվող Բանալի բառերը պետք է լինեն նույնական:

 Հոդվածի վերջում ներկայացնել նաև հեղինակի գիտական աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն:

 Հոդվածները հարկավոր է ուղարկել միայն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ journal@orient.sci.am

 Հոդվածը ստանալուց անմիջապես հետո հեղինակները կտեղեկացվեն այդ մասին, ինչպես նաև դրա հրատարակման նպատակահարմարության և գրախոսման հանձնելու մասին:

 Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում ժողովածուի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածները չընդունել քննարկման (հղումների համակարգին կարող եք ծանոթանալ նաև՝ http://www.orientcpnme.am/ կայքում):

 Բոլոր հոդվածները գրախոսվում են, մերժման դեպքում չեն վերադարձվում:

Գրախոսման գործընթացը

Հոդվածը ստանալուց հետո, եթե այն չի մերժվում, խմբագրությունն այն ուղարկում է համապատասխան մասնագետի՛ գրախոսման համար: Գրախոսը պարտավոր է մեկամսյա ժամկետում ներկայացնել իր կարծիքը ըստ գրախոսման ձևի: Գրախոսի դրական կարծիքի դեպքում հեղինակը տեղեկացվում է այդ մասին և, անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո խմբագրություն ուղարկում հոդվածի վրջնական տարբերակը:

 «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ»

ժողովածուի խմբագրություն

Էլ. փոստ՝ journal@orient.sci.am